Գլխավոր Ավելին

Անվտանգ Ամանոր․ 10 խորհուրդ ինֆեկցիոնիստ Տաթև Բաղդասարյանից 

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոնիստ Տաթև Բաղդասարյանի խորհուրդները կօգնեն տոնական օրերին խուսափել ինչպես սննդային թունավորումներից, այնպես էլ սուր շնչառական վարակներից և ճանապարհորդելիս հնարավոր տհաճ անակնկալներից։

1․ Խուսափել մեծ հավաքույթներից։ 

2․ Սնունդը պատրաստել փոքր չափաբաժիններով։ 

3․ Սննդամթերքը ենթարկել ճիշտ ջերմային մշակման։ Առանձին պահպանել պատրաստի և հում սննդամթերքը։ 

4․ Սնունդը պահպանել ճիշտ ջերմաստիճանային պայմաններում՝ ուշադիր լինելով պահպանման ժամկետներին։ 

5․ Բացառել տնային պայմաններում պահածոյացված սննդամթերքը։ 

6․ Հաճախակի օդափոխել սենյակները։ 

7․ Գանգատների առկայության դեպքում սահմանափակել շփումը։ 

8․ Արտահայտված գանգատների դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ։ 

9․ Հագնվել ըստ եղանակի։

10․ Ճանապարհորդելիս ճշտել տվյալ երկրի համաճարակաբանական իրավիճակը, անհրաժեշտության դեպքում կատարել պատվաստումները։ 

×
facebook sharing button facebook